Ուրուգվայի նախագահի բարձր հովանու ներքո կանցնեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկները


Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, մինչ պաշտոնավարման ավարտը, հանդիպել է Ուրուգվայի հայ համայնքի անդամներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով CausaArmenia.org-ը, հանդիպմանը Մուխիկան ընդգծել է հայ համայնքի ներդրումն Ուրուգվայում և կարևորել հանգամանքը, որ Ուրուգվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մուխիկան, ընդառաջելով հայ համայնքի խնդրանքը, համաձայնել է իր բարձր հովանավորությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայում տեղի ունենալիք ձեռնարկներին:
«Գիտեմ, որ թուրքերը կնեղանան, սակայն համոզված եմ, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել, և եթե կարող եմ օգտակար լինել՝ սիրով համաձայն եմ ընդունել այդ առաջարկը: Թուրքերը պետք է սովորեն համբերություն ունենալ, աշխարհում, պետք է լինի բազմակարծություն, և մենք պետք է հարգենք այն, այլապես հնարավոր չի լինի ապրել»,- ասել է նա' հավելելով, որ նվազագույնը, որ պետք է անի թուրքական պետությունը, ինքնաքննադատության քաջություն ունենալն է՝ ընդունելու կատարված բարբարոսությունները:
Խոսե Մուխիկայի պաշտոնավարման օրոք Հայաստանի և Ուրուգվայի հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեցին, մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցությունն ավելի խորացավ:
Նախագահ Մուխիկայի օրոք Ուրուգվայում օրենք ընդունվեց Մոնտևիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու վերաբեյալ: Գործում է Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը: Այս տարվա սկզբին էլ Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի միջազգային մակարդակով ճանաչման անհրաժեշտության մասին' կարևորելով ազգերի ինքնորոշման փաստը: Երկկողմ հարաբերություններին նպաստեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. հուլիսին կատարած այցը Ուրուգվայ:
2014-ի դեկտեմբերին անցկացված ընտրություններում Ուրուգվայի նախագահ է ընտրվել Տաբարե Վասկեսը, որը պետության ղեկավարի պաշտոնում Խոսե Մուխիկային կփոխարինի այս տարվա մարտի 1-ից:

What's Trending in Videoism

Follow us on facebook

Flag Counter

Send Quick Message

Имя

Электронная почта *

Сообщение *

Menu :

Social Icons

.

Social Icons

Latest News

Search This Blog

Featured Posts

.

$