Լեւոն Մելիք-Շահնազարյանը ներկայացրել է փաստեր, թե ինչպես է Ադրբեջանը դարձել իսլամական ահաբեկիչների կնքահայրը , news gyumri

Հանրության դատին է ներկայացվել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի «Ադրբեջանական պետության ագրեսիան նախանշել է Արցախի պետության սահմանները» գիրքը, որտեղ ներկայացված են փաստաթղթղեր, փաստեր ԼՂ հակամարտության, Ադրբեջանի ագրեսիայի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետը շեշտում է, որ գրքում ներառված են հրաշքով փրկված փաստաթղթղեր, արձանագրություններ, որոնք Ադրբեջանի նպատակների ու իրագործած ծրագրերի իրական պատկերն են: Գրքում ներկայացված են Խոջալուի իրադարձությունների մասին նոր փաստաթղթեր, Այազ Մութալիբովի հրամանների եւ արձանագրությունների մասին համապարփակ տեղեկատվություն: Կան բազմաթիվ փաստաթղթեր, թե ինչպես է Ադրբեջանը հովանավորում ահաբեկչական խմբավորումներին եւ ինչպես է մի քանի տարվա ընթացքում համարվում միջազգային իսլամական ահաբեկչությանը կնքահայրը:
ՌԴ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Կովկասի մասին հետազոտությունների բաժնի տնօրեն Յանա Ամելինան «Պատմության բարձր ձայները» հոդվածում կարեւորում է Մելիք-Շահազարյանի գիրքը` շեշտելով, որ այնտեղ ներառված են բացառիկ փաստաթղթեր, որոնք հաստատում են Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի իրագործումը ընդդեմ ԼՂՀ-ի:
Գիրքը հրատարակվել է ռուսերեն եւ անգլերեն: Շուտով այն հասանելի կլինի նաեւ օնլայն տիրույթում: Գիրքը հատկապես կարեւոր է միջազգային կազմակերպությունների, դեսպանատների համար, ովքեր կարող են բացառապես փաստերի եւ փաստաթղթերի միջոցով ճանաչել հարեւան պետության իրական դեմքը:

What's Trending in Videoism

Follow us on facebook

Flag Counter

Send Quick Message

Имя

Электронная почта *

Сообщение *

Menu :

Social Icons

.

Social Icons

Latest News

Search This Blog

Featured Posts

.

$