Գյումրիում 230 ընտանիքի բնակարանային խնդիրները կլուծվեն 2015-2016-ին

qaxaqashinutyun 1


Պարզաբանում է քաղաքաշինության նախարարությունը
Հանրապետության երկրորդ քաղաքի քայքայված 26-ամյա տնակներում ապրող հարյուրավոր ընտանիքներ սպասում են բնակարանային փոխհատուցման: Գյումրեցի Հակոբյանների ընտանիքում ծնվել է արդեն երրորդ սերունդը, իսկ պետական ծրագրով նախատեսված բնակարանային փոխհատուցում դեռ չեն ստացել: Տարածքը, որտեղ տեղակայված է նրանց ժամանակավոր կացարանը, արդեն 5 տարի է՝ ունի սեփականատեր: Ամեն րոպե այս ու այլ նմանատիպ ընտանիքներ կանգնած են սեփականատիրոջ` տարածքն ազատելու հնարավոր պահանջի առջեւ:
Ինչպես արդեն անդրադարձել էինք՝ Հակոբյանների 7 անձից բաղկացած ընտանիքին պետությունը տրամադրում է 1 սենյականոց բնակարանի շուկայական նվազագույն
արժեքին համապատասխան ֆինանսական աջակցություն, իսկ աջակցություն տրամադրելու ժամանակն անհայտ է: Վերջերս Հակոբյանները քաղաքաշինության նախարարությունից գրավոր հետաքրքրվել էին, թե բնակարանների գնման վկայագիր (ԲԳՎ) ծրագրում արդյո՞ք իրենք պետք է ընդգրկվեն կամ արդեն ընդգրկվե՞լ են. պատասխանը զարմացրել է ընտանիքին. «Տվյալ դեպքում Ձեր` երկրաշարժի հետեւանքով քանդված Գյումրի քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 26 շենքի 15-րդ բնակարանի դիմաց նախորդ տարիներին իրականացված ծրագրերի շրջանակներում  Ս.Հակոբյանին հատկացվել է բնակարան: Նշված փաստի հիման վրա Գյումրու քաղաքապետի կողմից ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն, 2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատված ցուցակում Դուք` ընտանիքի 4 անձով հաշվառված եք վերը նշված հասցեի դիմաց որպես 1 սենյականոց բնակարանի շուկայական նվազագույն արժեքին համապատասխան ֆինանսական աջակցություն ստանալու հավակնող, հետեւաբար Ձեր ընտանիքի բնակապահովման խնդիրը չի կարող լուծվել ծրագրի շրջանակներում: Միաժամանակ տեղեկացվում է, որ ծրագրի չափանիշներին չհամապատասխանող անօթեւան ընտանիքների, այդ թվում նաեւ Ձեր ընտանիքի բնակապահովման հարցի քննարկմանը հնարավոր է անդրադառնալ ծրագրի ավարտից հետո` հետագա տարիներին նմանատիպ խնդիրների լուծման նպատակով  իրականացվելիք ծրագրերի շրջանակներում` այդ ուղղությամբ միջոցներ նախատեսվելու դեպքում»,-ասված է գրավոր պատասխանում:
Քաղաքաշինության նախարարության գրավոր պատասխանում նշված 4 անձը տարիների ընթացքում ավելացել է եւ դարձել 7, եւ բնականաբար, տրամադրվող 1 սենյականոց բնակարանի նվազագույն գումարով անհնար է ապահովել բազմանդամ Հակոբյանների բնակապահովման հարցը:
Գյումրիում հարյուրավոր ընտանիքներ եւս ԲԳՎ ծրագրի փուլում չի ստանալու բնակարան, այն պատճառաբանությամբ, որ այդ ընտանիքները երկրաշարժին կորցրել են սեփական տներ, կամ ընտանիքի մի մասը նախկինում փոխհատուցվել է կորցրած բնակարանի սենյակների թվով: Այս ընտանիքների մեծ մասի բնակության տարածքները վաճառված են, արդեն կան սեփականատերեր, ովքեր ցանկացած պահի կարող են դատական կարգով նրանցից պահանջել տարածքի ազատում: Այս դեպքում նման ընտանիքները բնակության այլ վայր չեն ունենա:
Այս ընտանիքների ահազանգերը նկատի ունենալով` «Ասպարեզ» օրաթերթը նրանց բնակապահովման հարցի վերաբերյալ պարզաբանումներ էր խնդրել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից: Պարզաբանումն հրապարակում ենք ամբողջությամբ.
«Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված, նախորդ տարիներին Գյումրի քաղաքում իրականացված ծրագրերի շրջանակներում կորցրած բնակարանի չափով (սենյակների թվով) կամ չափից ավել բնակարան ստացած եւ մեկ սենյականոց բնակարանի շուկայական նվազագույն արժեքին համապատասխան ֆինանսական աջակցություն ստանալու հավակնող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հարցի քննարկմանը հնարավոր է անդրադառնալ ներկայումս աղետի գոտու բնակավայրերում իրականացման փուլում գտնվող պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված 983 (այդ թվում, ք.Գյումրի` 230) ընտանիքների բնակարանային ապահովման նկատմամբ ձեւավորված պարտավորությունները կատարելուց հետո: Նշված 983 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն 2015-2016 թվականների ընթացքում` փուլային մոտեցման կիրառմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում»:

What's Trending in Videoism

Follow us on facebook

Flag Counter

Send Quick Message

Имя

Электронная почта *

Сообщение *

Menu :

Social Icons

.

Social Icons

Latest News

Search This Blog

Featured Posts

.

$