Pages

Pages

Menu

Պերմյակովի հետ միասին պետք է դատել նաև այն բժիշկներին, որոնք նրան ուղարկել են ՌԴ բանակ. Տիգրան Քյոսայան

Պերմյակովի հետ միասին պետք է դատել նաև այն բժիշկներին, որոնք նրան ուղարկել են ՌԴ բանակ. Տիգրան Քյոսայան Հայազգի հայտնի դերասան և ռեժիսոր Տիգրան Քյոսայանը հայտարարել է, որ Գյումրիում զանգվածային սպանության համար մեղավոր է ոչ միայն 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, այլև ռուսական բանակ նրան թույլ տված բժիշկները։

«Ճիշտ որոշում է Հայաստանում մարդասպանին դատելու որոշումը: Պետք չէ օգնել Ռուսաստանի և Հայաստանի բազմադարյա բարեկամության թշնամիներին: Ափսոս, որ ավելի վաղ չեն բարձրաձայնել: Ես նրանց հետ նաև կդատեի բժշկական հանձնաժողովից բժիշկներին, որոնք թույլ են տվել այդ մարդասպանին հայտնվել ռուսական բանակում»,-գրել է Քյոսայանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդի ժամանակ մահացել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները, իսկ 6-ամսական Սերյոժան ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: 7 օր կյանքի համար պայքարելուց հետո, փոքրիկը մահացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։