Ցավալի է, որ 7 մարդու կյանքի գնով երևաց մեր իշխանական ու ոչ իշխանական դաշտի թուլությունը.

«Առավոտ»-ն անդրադարձել է Գյումրիում կատարված ողբերգական դեպքի կապակցությամբ Հայաստանի իշխանական և ոչ իշխանական ուժերի տարածած հայտարարություններին, գրել է.
«Առհասարակ, ցավալի էր, որ 7 մարդու կյանքի գնով բացեիբաց երևաց մեր քաղաքական դաշտի թուլությունը: Թե իշխանությունը, թե «ոչ իշխանական» ուժերը նույնիսկ սարսափելի դաժան հանցագործության հիմքում ՀՀ քաղաքացիների շահերի, պետության անունից հանդես գալու փորձ անգամ չարեցին:
Հիմա «ոչ իշխանական» ուժերը կսկսեն իշխանությանը պահանջներ ներկայացնել Գյումրիի սպանության առնչությամբ, կմեղադրեն նրանց «գալոչկայի» համար քննարկումներ կազմակերպելու մեջ: Բայց նույն ուժերը ողբերգությունից անց մի քանի օր լռություն պահպանելուց հետո, երբ, վերջապես, որոշեցին ցավակցություն հայտնել, հայտարարություն տարածել` նրանց կոչերում նույնիսկ պահանջ չկար` ներկայացված ոչ Հայաստանի իշխանություններին, ոչ առավել ևս` Ռուսաստանի իրավապահներին` հանցագործության մեջ կասկածվողին հանձնել Հայաստանի իրավապահներին:
Հունվարի 14-ին ՀԱԿ-ը իր հայտարարությամբ պահանջեց իշխանություններից, որպեսզի «համագործակցելով Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ` մինչև վերջ բացահայտեն ոճրագործությունը` արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին»: Իսկ ԲՀԿ-ն հունվարի 16-ին գյումրեցիներին կոչ էր անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, իրենց արդարացի պահանջները բարձրաձայնելիս տուրք չտալ որևէ հնարավոր սադրանքի, մնալ առողջ տրամաբանության և օրինականության շրջանակներում, քաղաքացիներին կոչ էր անում ցանկացած պարագայում խուսափել ոստիկանության հետ ընդհարումներից, որոնք կարող են էլ ավելի ապակայունացնել իրավիճակը, միևնույն ժամանակ կոչ էին անում տուրք չտալ հակառուսական տրամադրություններին, քանի որ «խնդիրն այդ հարթություն տեղափոխելու փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ մեր երկրի համար» և «նման լարվածություն ձեռնտու չէ ոչ Հայասպանին, ոչ Ռուսաստանին»:

What's Trending in Videoism

Follow us on facebook

Flag Counter

Send Quick Message

Имя

Электронная почта *

Сообщение *

Menu :

Social Icons

.

Social Icons

Latest News

Search This Blog

Featured Posts

.

$