ԵՏՄ-ի ծրագրերը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում. News Gyumri

2015 թ. սկիզբը նշանավորվում է Եվրասիական տնտեսական միության մեկնարկով, որի նախագահությունը առաջիկայում ստանձնել է Բելառուսի հանրապետությունը:
Եվրասիական տնտեսական միության շրջանականերում միասնական տնտեսական մեխանիզմների համաձայնեցման, ներդրման և լիարժեք իրականացման գործառույթները ծրագրված են ինչպես կարճատև, այնպես էլ առավել երկարատև հեռանկարում:
Կարճատև ժամանակում անհրաժեշտ է համադրել և հավասարակշռել Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրների շահերը՝ մասնավորապես միասնական շուկայական մեխանիզմների կարգավորման, ազատ առևտրի իրականացման և ընդհանուր աշխատաշուկայի պայմանններում առևտրատնտեսական գործունեության ծավալման դրույթները:
Այսպես՝ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության բաժանմունքները հունվարի 12-ին սկսել են աշխատանքային ներգաղթյալներին թույլտվությունների փոխարեն արտոնագրերի տրամադրումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այժմ ունեն աշխատանքային գրեթե նույն իրավունքները, ինչ Ռուսաստանի քաղաքացիները: Բացի ռուս-հայկական երկկողմ համաձայնագրի հիման վրա 30 օրվա ընթացքում միգրացիոն գրանցումից ազատվելուց, Հայաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքները հավասարեցվել են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքներին։ Օրինակ՝ գործատուներն իրավունք ունեն աշխատանքի ընդունել Հայաստանի քաղաքացիների՝ առանց հաշվի առնելու ազգային աշխատաշուկայի պաշտպանությանն ուղղված սահմանափակումները։
Ընդ որում՝ Հայաստանի քաղաքացիներից չի պահանջվելու ՌԴ-ում աշխատելու թույլտվություն ստանալ։ ՌԴ-ում ընդունվում են նաև կրթության մասին փաստաթղթերը, որոնք տրվել են Հայաստանում։ Oրենսդրությամբ սահմանված որակավորումների ընթացակարգեր կպահանջվեն միայն մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվող անհատներից:
ՀՀ քաղաքացիներն արտասահմանյան անձնագրերով ՌԴ մուտք գործելու դեպքում ազատվում են միգրացիոն քարտը լրացնելուց, եթե նրանց գտնվելու ժամկետը չի գերազանցում 30 օրը։
ԵՏՄ երկրների կենսաթոշակային հարցերը դեռևս լիարժեք համաձայնեցված չեն, քանի որ անդամ երկրների կենսաթոշակային համակարգերը շատ տարբեր են, բայց Եվրասիական միության պայմանագիրը պարտավորեցնում է հաշվի առնել միության մասնակից երկրներում ձեռք բերված աշխատանքային ստաժը:
Եվրասիական տնտեսական միության առավել հեռանկարային պայմանավորվածությունների իրականացումը առնչվում է հետևյալ ծրագրային ոլորտներին.
Դեղերի և բժշկական սարքերի միասնական շուկայի պայմաններում գործունեության իրականացումը ծրագրված է 2016թ. հունվարի 1-ից, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան գործելու է 2019թ. հուլիսի 1-ից, իսկ 2025թ. հունվարի 1-ից կավարտվի նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկաների ձևավորումը:
Որպես կարևորագույն ուղղություն՝ 2025թ-ին կկանոնակարգվի ազգային ֆինանսների գործընթացը, որտեղ բանկային և ապահովագրական ոլորտներում լիցենզիաների և արժեթղթերի փոխադարձ ճանաչումը կհանդիսանա ֆինանսական շուկայում առավել կարևոր պայմանը:

What's Trending in Videoism

Follow us on facebook

Flag Counter

Send Quick Message

Имя

Электронная почта *

Сообщение *

Menu :

Social Icons

.

Social Icons

Latest News

Search This Blog

Featured Posts

.

$